Վրաստանն իր անվտանգության մարտահրավերների հաղթահարումը կապում է ԱՄՆ-ի հետ
Պաշտպանության և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը շատ կարևոր և արժեքավոր է մեզ համար, այլ կերպ մենք չենք կարողանա հաղթահարել երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Զալկալիանին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե «Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ընթացքում քննարկման թեմանե՞րը կլինի ամերիկյան ռազմական զորախմբի տեղակայումը որևէ ձևով»:
Դավիթ Զալկալիանիի խոսքով, անընդհատ խոսվում է ամերիկացիների օգնությամբ Վրաստանի ամրապնդմանն առնչվող հարցերի մասին:
«Պաշտպանության ու անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը շատ կարևոր և արժեքավոր է մեզ համար, այլ կերպ մենք չենք կարողանա բավարարել անվտանգության մարտահրավերները, որոնց այսօր բախվում է երկիրը: Այդ պատճառով մենք անընդհատ խոսում ենք այս թեմաների մասին, ինչը նշանակում է Վրաստանը հզորացնել ամերիկացիների օգնությամբ, մենք կխոսենք այսօր, և այս խոսակցությունը կշարունակվի նաև ապագայում: Դա ցույց է տալիս մեր ունեցած կոնկրետ արդյունքները: Վստահ եմ, որ ապագայում ևս շոշափելի արդյունքներ կունենանք այս ուղղությամբ», – նշել է Զալկալիանին:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեի երեկոյան ժամանել է Վրաստան:
Այցի շրջանակներում այսօր ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Պոմպեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Պոմպեոն հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան