Վրաստանի վարչապետ․ Ժամանակն է ԱՄՆ-ը տարածաշրջանում ունենա ուժեղացված ներկայացվածություն
«Դուք այս երկրի իսկական ընկերն եք: Մենք, անձամբ, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և ԱՄՆ-ին մեր ռազմավարական գործընկերությանը աջակցելու համար, սա մեր ունեցած ամենակարևոր գործընկերությունն է», - այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է վրացական Առաջին ալիքը։
Գախարիան ընդգծել է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղարին գլոբալ համաճարակի ընթացքում Վրաստան կատարած այցի համար:
Գախարիան նշել է, որ իսկապես գնահատում են Միացյալ Նահանգների ժողովրդի և կառավարության շարունակական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
«Դուք շատ լավ գիտեք, թե որքան կարևոր է այս հարցը մեր երկրի համար, որի տարածքները բռնազավթված են, քանի որ գրավող ուժերը դեռ տեղակայված են մեր հողի վրա: Մենք գիտենք, որ այս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա – ազատություն, ժողովրդավարություն և, իհարկե, ընդհանուր աշխարհառազմավարական շահեր:
Տարածաշրջանի այս շատ փոփոխվող ժամանակաշրջանում մենք գիտակցում ենք, որ այդ խնդիրները պետք է լուծվեն: Մենք շատ լավ հնարավորություն ունենք քննարկելու կարևոր հարցեր, խորացնելու Միացյալ Նահանգների և Վրաստանի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական համախմբման հարցերում: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք իսկապես զգում ենք, որ եկել է պահը մեր համագործակցության և գործընկերության ամրապնդման, ինչպես նաև այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների ուժեղացված ներկայացուցչության: Կրկին բարի գալուստ և շնորհակալություն Վրաստան կատարած այցի համար», – ասել է Գիորգի Գախարիան Մայք Պոմպեոյին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա