Ազդանշաններով ավտոերթ Երևանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Երևանի մի շարք փողոցներում այս պահին ազդանշաններով ավտոերթ է՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այսօր նույն պահանջով ակցիա էր նաև Ազգային ժողովի դիմաց։
Քաղաքացիներն այսպես իրենց բողոքի ձայնը, դժգոհությունն էր արտահայտում նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած եռակողմ հայտարարությունից, ըստ որի Ադրբեջանին է հանձնվում Արցախի մի շարք տարածքներ։ Քաղաքացիները պնդում են, որ նման հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հրաժարական տա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում կայանալու է ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրահավաքը՝ կրկին նույն պահանջով։
Հարակից հրապարակումներ`
- «Դավաճաններից մեկը», «Հող հանձնող». ակցիա՝ ԱԺ-ի մոտ
- ԿԳՄՍ-ի մոտ ակցիան դեռ չսկսված Վահագն Վարագյանն ու այլ քաղաքացիներ բերման ենթարկվեցին
- «Մեր երեխաներին ենք ուզում, մեր երեխաների մասին տեղեկություն ենք ուզում. ակցիա՝ ՊՆ-ի մոտ
- Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան
- Կառավարության դիմաց քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան
- Պարո՛ն Փաշինյան, դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով. ակցիայի մասնակից
- Մի դավաճանին հանենք, մյուսի՞ն բերենք, պետք է ղեկը բանակին տանք. ակցիայի մասնակից
- Ակցիա չկա, սակայն ոստիկաններն ամուր պատ կազմած հսկում են Կառավարության շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին