Երկվա դրությամբ 2425 դի է փորձաքննվել, 250 դի էլ դեռ չճանաչված է. Թորոսյան
«Հայկական կողմի զոհերի թիվը 4700-ից ավելին չէ, այդ թիվը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից «սբրոս» էր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների թվի մասին տարբեր ոչ պաշտոնական հրապարակումներին։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում օրեր առաջ գրել էր, որ Արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների թիվը հասնում է 4750-ի, իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ կարծիք էր հայտնել, որ հայկական կողմի զոհերի թիվը ավելին է, քան ներկայացված 4000-ը գերազանցող թվերը։
Նախարարը վստահեցրեց, որ երեկ երեկոյան եղած տվյալների համաձայն, դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2425 դի։
«Փաստացի ես խոսում եմ մեր այն զոհված զինծառայողների դիերի մասին, որոնց մեր դատաբժշկական փորձաքննությունը փորձաքննել է։ Դա ծանր պրոցեդուրա է, որն ամեն կոնկրետ դիակի հետ արվում է։ Երեկ երեկոյան այդ թիվը 2425 է եղել, իսկ չճանաչված դիերի թիվը 250-ն է»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Իմ կարծիքով, ԼՂ-ում զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարված ավելի քան 4 հազարն է
- Միքայել Մինասյան. 4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին