Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
«Վիտալի Բալասանյանը ինձ կների, բայց պետք է մանրամասները բացահայտեմ իր ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից»,- «5-րդ ալիք»-ի «Հարցազրույցի» եթերում ասում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Մասնավորապես նա նշում է. «Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը եկել էր Երևան ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ հանդիպումը բոլորի համար տարօրինակ էր, որովհետև Վիտալի Բալասանյանը խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով, ասաց՝ «իմ բոլոր զինակից ընկերներին կոչ եմ անում գալ Արցախ, միանալ պայքարին»։ Վիտալի Բալասանյանը ինձ կների, բայց պետք է իր ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման մանրամասները բացահայտեմ։
Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետևյալը՝ «ո՞րն է ամենածանր ուղղությունը, որ ունենք այսօր ռազմաճակատում», Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Շուշին, Վիտալի Բալասանյանն ասել է՝ «հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը, եթե ես չհաջողեմ, դա ձեզ առիթ է, որ վեր կենաք ու հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ, կհռչակեք ինձ դավաճան։
Նիկոլ Փաշինյանը համաձայնցել է ու ասել է՝ գնացեք ու անցեք Շուշիի պաշտպանությանը։ Դրանից հետո է Վիտալի Բալասանյանը մարտակոչով դիմել։
Վիտալի Բալասանյանը մինչև վերջին օրն այդպես էլ չի անցել Շուշիի պաշտպանությանը։ Վիտալի Բալասանյանին Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել։ Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը»։
Հաղորդումը եթերում կլինի այսօր։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար, ապա մեկ օր առաջ կթողներ իր պաշտոնը․ Ա․ Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Տարբեր զրկանքների, անգամ կյանքի գնով պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ
- Վիտալի Բալասանյանը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրողներին կոչ է անում զինվել ու լինել խրամատներում
- Վիտալի Բալասանյան. Այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն
- Վիտալի Բալասանյան. Եթե Արցախի նախագահ լինեի, նման հայտարարություն չէի անի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան