Բագրատ Սրբազան. Ամեն օր հիշեցնելու եմ՝ նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրում է.
«Ամեն օր հիշեցնելու եմ.
Նոյեմբեր 10. Ամոթի ու խայտառակության օր....
Ասում է Տեր Աստված.
4 «Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին,
խաբեբաները պիտի տիրեն նրանց:
5 Ժողովուրդն իրար պիտի անցնի,
տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի,
ընկերն՝ ընկերոջ դէմ,
մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի,
անարժանն՝ արժանաւորի հետ»:
(Եսայի մագարե 3:4-5)»։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը նոյեմբերի 15-ին քարոզի ժամանակ ասել էր. «Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և ընդգրկվի մեր հիշատակների և հիշեցումների ցանկի մեջ և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր։
Ամեն հայ մարդ այդ օրը պիտի տեսնի, զգա, ապրի, և մենք հավաքական կերպով պետք է նշենք դա որպես հիշեցում։ Որպես հիշեցնում մեր մեղքի և մեր պարտության»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի և ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է. Շիրակի թեմի առաջնորդ
- Բագրատ Սրբազան. Նոյեմբերի 10-ը պիտի դառնա և պիտի նշվի որպես ամոթի և խայտառակության օր
- Բագրատ Սրբազանի՝ Նարեկ և Ռուստամ սարկավագների հետ վերջին զանգերն անպատասխան են մնացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան