Ուկրաինան Դոնբասին է փոխանցել Ղարաբաղում հաջողության հասած թուրքական Բայրաքթարներ․ Lenta
Ուկրաինան Դոնբասում համատեղ ուժերի գործողության տարածք է տեղափոխել թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով ռազմական տելեգրամ ալիքին:
Հաղորդվում է, որ, ընդհանուր առմամբ, նման վեց անօդաչու սարքեր են ուղարկվել Կրամատորսկ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նոյեմբեր ամսվա սկզբին փորձագետները ենթադրում էին, որ Ուկրաինան, գնահատելով Ադրբեջանի փորձը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Bayraktar TB2–ին հաջողվեց դիմակայել հայ զինված ուժերի սպառազինությանը, կցանկանա օգտագործել այս անօդաչու թռչող սարքերը՝ Ղրիմում սեփական կայծակնային պատերազմի համար:
Դրանից առաջ Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (CAST) փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն նշել էր, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանը կարող է «դառը անակնկալների» ենթարկվել Ուկրաինայում, քանի որ Կիևն ունի նույն զենքը, ինչ Թուրքիան մատակարարում էր Ադրբեջանին: Մասնավորապես, խոսքը Bayraktar TB2-ի մասին է, որը, մասնագետի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում ապացուցել է, որ դրանք կարող են խնդիրներ լուծել «նույնիսկ ռազմավարական մակարդակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին