Մակրոնը ցանկանում է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության համար
Ելիսեյան պալատը հայտնել է, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսներ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կրոնական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու միջոցառումներ ձեռնարկելու իր ցանկության մասին։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Մակրոնն առաջնորդների հետ քննարկել է նոյեմբերի 9-ին զինադադարից հետո Ֆրանսիայի առաջնահերթությունները։ Մարտական գործողությունների դադարեցումը պետք է թույլ տա վերականգնել բարեխիղճ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության նպատակով և ապահովվի տասնյակ հազարավոր մարդկանց անվտանգ վերադարձը, որոնք լքել են իրենց տները վերջին շաբաթներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է «Ֆրանսայի կողմից հումանիտար օգնության տրամադրման ջանքերի և տարածաշրջանի կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության համար միջոցների կիրառման ցանկության մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
- Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է Արցախի մշակութային հուշարձանների վերականգնմանը մասնակցության հարցը
- Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ֆրանսահայերին
- Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը
- Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին՝ Պուտինի անձնական պաշտպանության տակ
- Ժոզեպ Բորելը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում կարևորել է մշակութային ժառանգության պահպանումը
- Լավրովը կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը
- Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին