
ԿԳՄՍՆ. Ա. Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել
Արայիկ Հարությունյանի նախարարի պաշտոնից հեռանալու մասին տարածված տեղեկությունը հերքում են ԿԳՄՍՆ-ից։
Panorama.am-ին ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ նախարար Ա. Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, նա սովորականի պես աշխատավայրում է, օրվա ընթացքում այցելում է ՊՈԱԿ-ներ, հետևում աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ ավելի վաղ ԱԻ նախարար Ֆելիք Ցոլակյանի հրաժարականի մասին լուրը հերքեցին նախարարությունից։ Սակայն մեկ օր անց պարզ դարձավ, որ տարածված լուրերը ճիշտ էին։