Կոստանտին Տեր-Նակալյանի դանակահարության փաստով դեռ քր. գործ հարուցված չէ
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանի՝ նոյեմբերի 16-ի դանակահարության փաստով դեռևս քրեական գործ չի հարուցվել։
Panorama.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, ավելացրեցին նաև, որ կայքում հրապարակված հաղորդագրությանն այս պահին ավելացնելու բան չունեն։
Ոստիկանության նոյեմբերի 17-ին հրապարակված հաղորդագրության մեջ ասված է.
«Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։
Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։
Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա