Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում փոխանակել են սպանվածների 385 դիեր․ Զախարովա
Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից փոխանակել են Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման ընթացքում զոհվածների 385 դիերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Tass-ը։
«Նոյեմբերի 13-ից 385 մարմին է հանձնվել: Այս ցուցանիշը ներառում է երկու կողմերից զոհերը»,- ասել է դիվանագետը:
Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան երեք հազար փախստականներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղ:
«Փախստականների վերադարձ կա Լեռնային Ղարաբաղ: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ 3,054 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ», - ասել է նա:
Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Քարվաճառի շրջանից մարդիկ զանգվածաբար ժամանում են Հայաստանի տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին