Մանուել Մանուկյան. Ֆեյքերի բուծարանների պատասխանատուներն են Փաշինյանը, Սիմոնյանը, Միրզոյանը, Սաֆարյանը, Չախոյանը, Մովսիսյանը
Վերջին պատերազմում վիրավորում ստացած Մանուել Մանուկյանն այս պահին Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ «ոչ ֆեյքերին» կարգախոսով։ Ասում է՝ համբերությունը հատել է, ֆեյքերը վիրավորում են աջ ու ձախ, նույնսիկ զոհվածների ծնողներին, վիրավոր սպաներին։
«Ֆեյքերի ՊՈԱԿ-ների ղեկավարներ, դուք մեկ առ մեկ գտնվելու եք։ Այն աղջիկը, որ կարող էր արժանապատիվ աշխատանք կատարել, իրեն վարձրատրել են հայհոյելու համար։ Ես նրանց ծնողներին տեղեկացնում եմ՝ ձեր երեխաները խայտառակվելու են, արդեն բացահայտված են։ Թույլ մի տվեք պիղծ աշխատանքով զբաղվեն ու հայհոյեն վիրավոր տղեքին, զոհվածների ծնողներին։ Սա ուղղակի վերջին պղծությունն է ու ստորություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը։
Նա պնդում է՝ իր մեջքի հետևում գտնվող Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը եղել է ֆեյքերի բուծարանը, խստանում է գտնել նաև մյուս բուծարանները։
«Ես կանգնած եմ շենքի դիմաց, այստեղ՝ եկեք ու քֆուր տվեք։ Բա զոհվածի մորը հայհոյո՞ւմ են, այ անարժանապատիվ սրիկաներ։ Նրանք վշտի մեջ են, կուզեն Նիկոլին կքննադատեն, դուք ո՞նց եք նրանց հայհոյում»,-նշեց ակցիա իրականացնողը։
Մանուկյանն ասաց՝ շուտով ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ կհրապարակի, իսկ մինչ այդ ֆեյքային հարձակումների ու նրանց պատսախանատուների անուններ է հրապարակում.
«Նիկոլ Փաշինյան, Ստյոպիկ Սաֆարյանը, Արարատ Միրզոյան, Տարոն Չախոյան, որը եղել է դրանց ենթական, մեկը՝ Հ1-ի տնօրեն են նշանակել, Հովիկ չգիտեմ ինչյանը...Նրանց պատասխանտու կերպով ասում եմ՝ ամեն գրած հայհոյանքի համար դուք եք պատասխան տալու, դուք ստոր եք, դուք հրահանգո՞ւմ եք, որ զոհվածի մորը, ձեր կանքը փրկող տղեքի մորը հայհոյանք գրեն»։
Ակցիայի մյուս մասնակից երիտասարդը՝ Արսեն Նիկողոսյանը մանրամասնեց, թե ինչու են ծաղկեպսակ եկել. «Նվիրվում է ազգի դավաճան Նիկոլին ու իր ֆեյքերին, որ երկուս ու կես տարի ֆեյքերով է պահել Հայաստանի Հանրապետությունը։ Ես համարում եմ, որ արդեն ֆեյքերի հուղարկավորում է եղել։ Ֆեյքերի բուծարան ունի նաև Ալեն Սիմոնյանը»,-ասաց ակցիայի մասնակիցը ու կոչ արեց, եթե ֆեյք օգտատերերը շարունակեն հայհոյանքները, ապա անուն առ անուն հրապարակելու են այդ օգտահաշիվների իրական տերերը։
Նրանք կոչ են անում ֆեյքերին չվաճառվել 120 հազարի դիմաց, նշեցին՝ գիտեն, ով քանի օգտահաշիվ է աշխատացնում, ումի՞ց են գումարներ ստանում, խոստացան՝ ոչ մեկ անպատիժ չի մնա։
Ի դեպ, շենքի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկաններին ակցիայի մասնակիցները կոչ արեցին ուշադրության կենտրոնում պահել նման գրառումներն ու դրանք անողներին։