Եռակողմ հայտարարության իրականացման շուրջ տեղեկատվական աղճատման փորձ ենք արձանագրում. Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ձեռք բերած պայմանավորվածությունների վերաբերյալ որոշակի «լռություն» և նույնիսկ աղճատում է արձանագրում:
«Ես ուզում եմ ասել, որ, մեր կողմից, մենք, ընդհանուր առմամբ, շատ առումներով արձանագրում ենք տեղեկատվության մի տեսակ լռություն, ինչ-որ տեղ՝ նույնիսկ նաև տեղեկատվական աղճատման փորձ այն բանի, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման շուրջ»- պարզաբանել է Զախարովան, որին ցիտել է «ՌԻԱ նովոստին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին