Գլխավոր դատախազի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ
ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մ. Հակոբյան. Ես չգիտեմ ինձ հանելու պատճառը որն է, Բաբայան Սամոյին չխանգարե՞լը, թե՞ տիկին Աննային հրամանատարական կետից դուրս գալ խնդրելը
- Մովսես Հակոբյան. ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելով սկսվեց բանակի քանդման պրոցեսը
- Մովսես Հակոբյան. Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու
- Մովսես Հակոբյան. Զորացրման վերջնական որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա գրառումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին