Մովսես Հակոբյան. Զորացրման վերջնական որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա գրառումից հետո
«Իմ ազատման վերաբերյալ հրապարակված հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը։ Սա առանձին թեմա է»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմնաը հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից երեկ սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։
Նա ընդգծեց դա առանձին թեմա է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել է, որպեսզի առանձին հրաման արձակի այնպես, ինչպես գրված է իր զեկուցագրի մեջ։
«Չի համաձայնել, փորձենք շտկել, եթե ոչ, կբողոքարկենք, որպեսզի հրամանը գրվի այնպես, ինչպես իմ զեկուցագրի մեջ է գրված։ Իսկ իմ զեկուցագրի մեջ գրված է ճշմարտությունը»,-հայտարարեց Մ. Հակոբյանը։
Նա պատմեց, զորացրվելու որոշում կայացրել է դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են, զեկուցագիր չի գրել՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում իր որոշումը վնաս կհասցնի զինված ուժերին, որոշել է սպասել պատերազմի ավարտին։
«Չնայած ես այդ օրը նման որոշում եմ կայացրել, բայց շարունակել եմ իմ հնարավորությունների սահմանում աջակցել բանակին իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական՝ բայց միջնորդների միջոցով ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Որոշումս վերջնական կայացրել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ ու իր խոսքերով, վնգստացողներին դուրս մղել հրապարակից։ Այդ պահին ես կյանքի եմ կոչել իմ որոշումն ու զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,-մանրամասնեց ՊՆ նախկին պաշտոնյան։
Հակոբյանն ասում է՝ նախկինում զինվորականները չեն խոսել, քանի որ առանց թույլտվության զինվորականներն իրավունք չունեն հարցազրույցներ տալ, հայտարարություններ անել։ Այդ որոշման համահեղինակներից մեկն էլ ինքն է ու ճիշտ է համարում դրանք, անգամ զսպել է ու չի արձագանքել իր հասցեին արված վիրավորանքներին։
«Հիմա ինչո՞ւ եմ ուզում խոսել, քանի որ 44 օրվա ընթացքում սուտը քայքայել է մեր երկիրը և տարել ավելի խոր ճգնաժամի։ Հիմա ես ուզում եմ ոչ թե մեղավորներ փնտրել ու գտնել, այլ հաշվի առնելով առկա ճգնաժամը, այն որ իմ հնարավորություններով ու պաշտոնով ես չեմ կարողացել ազդել, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ երկրի վարչապետն ու շատ իշխանավորներ երկիրը կառավարում են ֆեյսբուքով, որոշել եմ այս միջոցով հասարակությանն ու ղեկավարությանը հասցնել իմ խոսքը»,-նշեց նա։
Ուղիղ եթերը՝ NEWS.am-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին