Մովսես Հակոբյան. ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելով սկսվեց բանակի քանդման պրոցեսը
«Ինչո՞ւ մենք պարտվեցինք, ո՞րն է պատճառը։ Առաջին մեծ պատճառը ղեկավարումն է զինված ուժերը խաղաղ ժամանակից պատերազմի բերելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում ղեկավարումը»,-լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով Հայաստանի համար կապիտուլացիոն հայտարարություն ստորագրելով ավարտված 44-օրյա պատերազմի ընթացքը՝ հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով, մեր բոլոր անհաջողությունները սկսվել են զինված ուժերի՝ պատերազմին նախապատրաստելու փուլից։ Հայտարարության հիմնավորումները նա հրապարակում է ըստ տարեթվերի՝ զերծ մնալով նախկիններ ու ներկաներ բառերն օգտագործելուց, նման բաժանումը, ըստ Հակոբյանի, իրեն անընդհատ վիրավորում է։
ԶՈւ ԳՇ նախկին պետն ասաց, հեշտ չի եղել իր ազատումն այդ պաշտոնից, վարչապետին տեղյակ է պահել, եթե նման հրաման լինի, ապա ինքը բողոքարկելու է, հիմնավորում է պահանջել։
«Դա նախարարի, վարչապետի պաշտոն չի, ազատելու համար պետք է հիմքեր լինեն, դա լուրջ պաշտոն է։ Հինգ օր ես ամեն օր մտել եմ վարչապետի մոտ պահանջել ազատման հիմքերը, եթե ոչ, ես ազատման դիմում չեմ գրելու։ Եթե գիտեք, ես ազատման դիմում չեմ գրել, հիմնավորումը բերել են, ինձ բավարարել են, ասել եմ՝ չեմ բողոքարկելու, նաև նշել եմ պաշտոնյա, ով կարող է ինձ փոխարինել, պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնելու»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, իր խորհուրդը չի լսել, իմանալով ԶՈւ ԳՇ նոր պետի նշանակման մասին, 5-րդ բանակային կորպուսից վերադառնալուց հետո հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու հայտարարել. «Դուք ԶՈւ ԳՇ պետ եք նշանակել ամենից անպատրաստ գեներալին»։
Հակոբյանը մանրամասնում է, խոսքն Արտակ Դավթյանի մասին է, արդեն կարևոր էլ չէ՝ թե ումն էր ինքն առաջարկել այդ պաշտոնում։
«Հենց այդ օրվանից սկսվել է բանակի քանդման գործընթացը»,- նշեց Հակոբյանը, տեղի ունեցածը որակելով ոչ թե դավաճանություն, այլ անգրագիտության, բանակի ղեկավարման ունակությունների չտիրապետման հետևանք։
Ուղիղ եթերը՝ News.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյան. Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու
- Մովսես Հակոբյան. Զորացրման վերջնական որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա գրառումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին