Մովսես Հակոբյան. Ձեռք բերված ՍՈւ-երը գտնվում են առանց զինամթերքի, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում
«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կազմվել է սպառազինության ձեռք բերման պլան։ Ես այդ ժամանակ կարճ ժամանակով նշանակվել էի պաշտպանության նախարարի տեղակալ, դեպարտամենտի պետ։ Եվ այդ բոլոր պայմանագրերը ես եմ կնքել»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով, 2016-ին կնքված պայմանագրերով 2017-ին ձեռք են բերվել «Ամերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս», «Վերբա», մեծ քանակությամբ նռանականետեր և այլն։ Զինվորականը մանրամասնեց, դրանք այն զենքերն են, որ այս պատերազմում կռվել են, խոցում են իրականացրել։
«Պլանով նախատեսված էր ևս երկու դիվիզիոն «Տոռ»` ընդ որում մեկը 2018-ին, դրա գումարի 10 տոկոսն արդեն մուծված է եղել, և մյուսը 2019 թվականին: Պլանը վերացական չի եղել, գրված էր, թե գումարը որտեղից է վերցվում, գումարներն արդեն կային ամբողջությամբ, դա ցանկությունների պլան չի եղել: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելագործվեր մեր «Իսկանդեր» համակարգը, պետք է ձեռք բերվեր մեծ քանակությամբ զինամթերք։ 2018 թվականի գործող պլանը փոխել են։ Ի՞նչ են ձեռք բերել՝ ՍՈւ-30 ՍՄ և հետագայում նաև ՕՍԱ-ներ:
Հիմա հարցրեք, քանի՞սն է դրանից կրակել։ Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել պատերազմն ինչ է: Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես երկրի ղեկավարին` վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած ասել եմ` ՍՈւ 30-երի ձեռք բերման համար հանցագործություն եք կատարել և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանն ասեց` դե արդեն արել ենք»,-հայտարարեց Հակոբյանը։
Նա նշեց, որ տարբեր երկրների հյուրանոցների ֆոյեներում իրեն սպասելիս են եղել մարդիկ և զենք են առաջարկել գնելու համար, հետո է իմացել, թե իր երթուղին ով է տրամադրում։ 2016-ին էլ իրեն առաջարկել են ՍՈւ 30-եր ձեռք բերել, ինքը մերժել է, երկրի նախագահին էլ հիմնավորել է, թե ինչու Հայաստանին պետք չի։
«Այսօր չի կարող Հայաստանի կառավարությունը հերքել, որ զենք են ձեռք բերել՝ չկարդալով Ռուսաստանի կառավարության որոշումը, որ զինամթերք իրենց չեն վաճառել։ Իսկ կառավարության որոշումն ասում է՝ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառելը։ Դրա համար մեր ՍՈւ-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերք»,- փակագծեր բացեց Հակոբյանը։
Նա նշեց, ՕՍԱ-ների ձեռքբերումն էլ ինքը նպատակահարմար չի համարել, հիմնավորել է՝ սպասվում է նոր սերնդի պատերազմ։
«Լավ, «ՏՈՌ»-ի գումարները ծախսել եք, ՍՈւ եք առել, հիմա էս տարվա գումարներով «ՏՈՌ» առեք։ Բա «ՏՈՌ»-ի պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարողանում ենք բերել ու փակել։ Բոլոր դեպքերում ես պնդել եմ՝ սխալ է։ Իմանալով, որ այսօր ՕՍԱ-ի հրթիռ չի արտադրվում, պահեստամաս չի արտադրվում, եթե փչանա, չես կարող սարքել, սա են պատճառները։ Այնպես չէ, որ դրա մասին նրանց չի ասվել»,- ասաց Մ. Հակոբյանը։
Անդրադառնալով ԱԹՍ-ների խոցմանը, նա հայտարարեց, դրանք խոցվել են հրաձգային զենքերից, «Իգլա Ս»-ից, «ՏՈՌ»-ից։
Հակոբյանն ասաց, միայն փաստեր է ներկայացնում, զերծ կմնա գնահատականներ տալ որևէ մեկի գործողություններին կամ կատարված գործարքներին։
Հարակից հրապարակումներ`
- «Իսկանդերը» կրակել է, բայց կոնկրետ որտեղ՝ չեմ ասի. Մովսես Հակոբյան
- Մովսես Հակոբյան. «Ազատություն» ռկ-ի գործունեությունը քայքայիչ է մեր երկրի համար
- Մովսես Հակոբյանն ահազանգեց հանցագործության մասին. Պատերազմի 3-րդ օրը Փաշինյանը կանգնեցրել է լրահամալրումը
- Մովսես Հակոբյանի բացահայտումները ցույց են տալիս՝ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, նաև պատասխանատվության ենթարկվի. Աբրահամյան
- Մովսես Հակոբյանի բացահայտումներից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել. Մարուքյան
- Մովսես Հակոբյան. Սեպտեմբերի 30-ի դրությամբ Փաշինյանը չէր զանգահարել ՌԴ նախագահին
- Գլխավոր դատախազի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ
- Մովսես Հակոբյան. ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելով սկսվեց բանակի քանդման պրոցեսը
- Մովսես Հակոբյան. Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու
- Մովսես Հակոբյան. Զորացրման վերջնական որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա գրառումից հետո
- «Հրապարակ». Ինչ պատճառներ կան, որոնք ստիպել են Մովսես Հակոբյանին հրաժարական տալ
- ՊՆ-ն հաստատեց. Մովսես Հակոբյանն ազատման դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին