Պիզա քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
«Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայի Ֆորտե դեյ Մարմի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
- Իտալիայի Տրենտո շրջանի ևս մեկ համայնք ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
- Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը ճանաչել է Արցախի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում