Սերգեյ Լավրովն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Խորհրդակցությունների ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հայտարարությունից ու ամբողջական հրադադարից հետո։
Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման խնդիրները: