Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ վերաբերյալ հայտարարության իրագործումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծել եռակողմ հայտարարության դրույթների կատարման կարևորությունը:
Ռիա նովոստին հայտնում է, որ ԱԳ ղեկավարները քննարկել են են Ռուսաստանի միջնորդային ջանքերի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծված իրավիճակը:
Ընդգծվել է նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթների կատարման ապահովման կարևորությունը։
«Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթությունը տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական օգնության տրամադրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցերն են»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
- Լավրով. Չեմ կարծում, որ Ղարաբաղում պատերազմի դադարի հարցը լուծվել է առանց ԱՄՆ մասնակցության
- Եռակողմ հայտարարության իրականացման շուրջ տեղեկատվական աղճատման փորձ ենք արձանագրում. Մարիա Զախարովա
- Սերգեյ Լավրովն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ-ում տիրող իրավիճակը
- Լավրովը թյուրիմացություն է համարում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մանրամասները պարզաբանելու ԱՄՆ կոչերը
- Սարգիս Գրիգորյան. Նոյեմբերի 10-ի հայտնի հայտարարությունն իր անդառնալի հետևանքն է ունենալու ողջ հայ ժողովրդի վրա