Տիգրան Աբրահամյան. Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան աբրահամյանը գրում է.
«Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա:
Ի դեպ, Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին՝ առկա մեծ թվով խնդիրները լուծելու և շնչելու հնարավորություններ ստեղծելու համար:
Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է հրատապ կերպով գույքագրում անեն ստեղծված իրավիճակում մեր ունեցած գույքային կորուստները և դրանից բխող քայլեր ձեռնարկեն:
Հատկապես ենթակառուցվածքների, շենք-շինությունների, տների վերանորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքները պետք է կատարվեն տեմպով: Իսկ դրա համար ՀՀ շինարարական պոտենցյալը պետք է արդեն լիներ Արցախում՝ արագ աշխատանքներ կատարեր բոլոր այն վայրերում, որոնք տուժել էին թշնամու խոցումներից:
Մարդկանց վերադարձը չպետք է իներցիոն բնույթ կրի, պետք է լինի գերկազմակերպված, հաշվարկված, որպեսզի վերադարձողները ապրելու տեղ, հնարավորությունը, կենցաղը կազմակերպելու գոնե նվազագույն պայմաններ ունենան:
Խոսքս առաջին հերթին նրանց է վերաբերվում, որոնց բնակարանները տուժել են ադրբեջանական հարվածներից կամ դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իսկ այս մարդկանց թիվը տասնյակ հազարների է հասնում:
Մենք ևս մեկ հիասթափություն թույլ տալու իրավունք չունենք: Պետք է համախմբել հայության ողջ հնարավորությունները՝ Արցախը, արցախցուն լիարժեք կյանք մտցնելու համար:
Այս քայլերից շատ բան է կախված, իսկ առջևում դեռևս նոր ծանր շրջափուլեր են սպասվում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը. փոխվարչապետ
- Աշոտյան. «Հայաստան» Համահայկական հիմնադրամը մեզ խաբել է
- Տիգրան Աբրահամյան. Ժամանակացույցով հայրենիք հանձնողները դեռ մի հատ էլ հոխորտում են
- Տիգրան Աբրահամյան. Կներեք, դուք ունե՞ք տունը, ունեցվածքը, հողը կորցրած ընկերներ՝ ես ունեմ
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան, Դավիթ Տոնոյան, հիմա դուք վերջապես պետք է գործեք
- Տիգրան Աբրահամյան. Խղճալու բան չես, բայց վիճակդ վիճակ չի՝ պրծած մարդ ես
- Տիգրան Աբրահամյան. Օնիկ Գասպարյան,Դավիթ Տոնոյան, դուք դեռ շանս ունեք փրկելու ձեր հեղինակությունը
- Տիգրան Աբրահամյան. Եթե չկանխեք այս տհասի արկածախնդրությունը, ապա մեկ առ մեկ պատասխան եք տալու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան