Մեկնարկում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը
Նոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։ Օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները, մասնակիցների թիվը և անցկացման վայրերը սահմանվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. նոյեմբերի 9-ի թիվ 1533-Ա/2 հրամանով։
Նախարարությունը հրապարակել է դրանց անցկացման ժամկետները և մասնակիցների թիվը.
Հայ գրականություն՝ նոյեմբերի 22-ին, մասնակիցների թիվը՝ 83,
Հայոց լեզու՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 67,
Ռուսաց լեզու՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 81,
Ֆրանսերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44,
Անգլերեն՝ նոյեմբերի 28-ին, մասնակիցների թիվը՝ 44,
Գերմաներեն՝ նոյեմբերի 23-ին, մասնակիցների թիվը՝ 43,
Հայոց եկեղեցու պատմություն՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 106,
Քիմիա՝ նոյեմբերի 29-ին, մասնակիցների թիվը՝ 53;
Օլիմպիադաները կմեկնարկեն ժամը 12:00-ին, մասնակիցները պետք է ներկայանան մինչև ժամը 11:30-ը։
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադան կանցկացվի Վաղարշապատի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում, իսկ մյուս 7 առարկաների օլիմպիադաները՝ Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։
Փետրվարի 24-ից մարտի 11-ը կազմակերպվել էր մաթեմատիկայի, ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության, աշխարհագրության, պատմության և ինֆորմատիկայի օլիմպիադաների հանրապետական փուլը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 896-Ա/2 հրամանի։
Նոյեմբերի 22-29-ն անցկացվելիք առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի հետաձգումը պայմանավորված էր կորոնավիրուսի տարածմամբ, պատերազմով և ռազմական դրության հայտարարմամբ։