19.11.2020. Կորանավիրուսով 40 հիվանդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք: Առողջացել է 8319 մարդ։ Մեկ օրում մահացել է 40 մարդ։ Նրանցից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Նոյեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121979 դեպք, որոնցից 88388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով: Մահվան ևս 478 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475986 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 18.11.2020. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
- 17.11.2020. Կորոնավիրուսի 984 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 16.11.2020. Կորոնավիրուսի 549 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 15.11.2020. Կորոնավիրուսի 1482 նոր դեպք է գրանցվել, 27 մարդ մահացել է
- 14.11.2020. Կորանավիրուսով 49 հիվանդ է մահացել
- 13.11.2020. Կորոնավիրուսի 1703 նոր դեպք է գրանցվել, 39 մարդ մահացել է
- 12.11.2020. Կորոնավիրուսի 2132 նոր դեպք է գրանցվել, 43 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան