Հայոց ցեղասպանության ժամանակ մի շարք դեպքերում ավելի երկար ժամանակ է տրամադրել հայ բնակչությանը՝ տարագրությանը պատրաստվելու համար. civilnet.am
civilnet.am-ը գրում է.
«Նոյեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հոտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերն անցնում են Ադրբեջանին՝ ի կատարումն Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության։ (Այս գյուղերի տարածքները նախկինում եղել են Աղդամի շրջանի կազմում, Մարտակերտի շրջանի կազմում ներառվել են 1993-94-ին)։ Այս գյուղերի բնակիչներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 19-ը երեկոյան ժամը 9-ը իրենց բնակավայրերը լքելու համար։ Բնակիչները միայն նոյեմբերի 17-ի երեկոյան կամ նոյեմբերի 18-ի առավոտյան են իմացել, որ առավելագույնը 48, իսկ որոշ դեպքերում 36 ժամվա ընթացքում պետք է տեղահանվեն իրենց բնակավայրերից։...
Բոլորս ենք հասկանում, որ կապիտուլյացիոն փաստաթղթի հիմնական կետերը կապիտուլացվող կողմը չի քննարկում, այլ պարտադրված ստորագրում է, սակայն նույնիսկ այս դեպքում ամեն ինչ պետք է արվեր իրենց բնակության վայրից տեղահանվող բնակչության համար նվազագույն անհրաժեշտ ժամանակ և պայմաններ ապահովելու համար։
Արցախի պետական կառույցներն այս գյուղերի բնակիչներին միայն նոյեմբերի 17-ի երեկոյան կամ նոյեմբերի 18-ի առավոտյան են փոխանցել բնակավայրերից հեռանալու պահանջը՝ փաստացի նույնիսկ 48 ժամից էլ պակաս ժամանակ տալով տարագրության համար։ Նույնիսկ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերի կառավարությունը մի շարք դեպքերում ավելի երկար ժամանակ է տրամադրել հայ բնակչությանը՝ տարագրությանը պատրաստվելու համար
Առնվազն անհասկանալի է, որ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, սակայն Արցախի պետական կառույցներն այս գյուղերի բնակիչներին միայն նոյեմբերի 17-ի երեկոյան կամ նոյեմբերի 18-ի առավոտյան են փոխանցել բնակավայրերից հեռանալու պահանջը՝ փաստացի նույնիսկ 48 ժամից էլ պակաս ժամանակ տալով տարագրության համար։ Նույնիսկ 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երիտթուրքերի կառավարությունը մի շարք դեպքերում ավելի երկար ժամանակ է տրամադրել հայ բնակչությանը՝ տարագրությանը պատրաստվելու համար։ Քսանինը տարի շարունակ հայկական երկու անկախ պետությունների գոյության պայմաններում փաստորեն արցախահայության մի մասն այսօր ավելի ծանր դրության մեջ է հայտնվել, քան 1915 թ. Օսմանյան Կայսրության հայազգի բնակիչները»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտի յոթ բնակավայրեր ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ
- Մարտակերտցիներն անակնկալի են եկել. մեկ օր ունեն իրենց տները լքելու համար