Իտալիայում սկսվել է 4600 մետր երկարությամբ ճոպանուղու շինարարությունը
Իտալիայի իշխանությունները հաստատել են 2026թ․ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի երկաթուղային և ճանապարհային ցանցերի զարգացման խոշոր ենթակառուցվածքային նախագծերը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1 միլիարդ եվրո, որով կկառուցվեն նոր մայրուղիներ, հանգույցներ, ինչպես նաև երկաթգիծ։
Արդեն սկսվել է խաղերի առանցքային օբյեկտներից մեկի՝ 4600 մետր երկարությամբ ճոպանուղու շինարարությունը։ Այդ գծով կընթանա ութ տեղանոց 70 խցիկ, որոնք կկարողանան ժամում տեղափոխել ավելի քան 1100 մարդ:
Կառույցը մեծ նշանակություն կունենա ոչ միայն դահուկորդների և սնոուբորդիստների, այլև մյուս մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Կկրճատվեն ածխածնի արտանետումները, քանի որ նախկինում լեռնադահուկային մի գոտուց մյուսը հասնում էին մեքենաներով։
Ծրագիրն իրականացնելիս մեծ ուշադրություն է դարձվել շրջակա միջավայրին, քանի որ Դոլոմիտյան Ալպերը բնապահպանական կազմակերպությունների պաշտպանության ներքո է: Ճոպանուղու կառուցման պատասխանատու շինարարական ընկերությունը իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել շրջակա միջավայրի փոխհատուցման աշխատանքներ իրականացնելու մասին, քանի որ ընթացքում պետք է ծառեր պետք հատվեն:
2026-ի ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Կորտինա դ'Ամպեցցոյում և Միլանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները