COVID-19-ի պատճառով Փարիզն ու Ցյուրիխը դարձել են աշխարհի ամենաթանկ քաղաքները
Փարիզը և Ցյուրիխը միացել են Հոնկոնգին՝ դառնալով աշխարհի ամենաթանկ քաղաքները, քանի որ COVID-19 համաճարակն ազդել է առօրյա ապրանքների գների վրա: Այս մասին գրում է Euronews-ը։
Ֆրանսիայի մայրաքաղաքն ու Շվեյցարիայի քաղաքը հասել են Սինգապուրին և Օսակային՝ The Economist Intelligence Unit-ի (EIU)՝ Կենսապահովման վերջին ինդեքսում Հոնկոնգի հետ համատեղ առաջին տեղը գրավելու համար:
Ինդեքսը համեմատել է մոտ 130 քաղաքների 138 ապրանքների և ծառայությունների գները 2020-ի սեպտեմբերին և պարզել, որ անցյալ տարվա ընթացքում միջին գներն աճել են 0,3 տոկոսով:
Աճը բարձր է նաև Իրանի մայրաքաղաք Թեհրանի դեպքում, որը տարեկան կտրվածքով բարձրացել է 27 տեղով։ Նշվում է, որ այստեղ գների վրա ազդել են ԱՄՆ պատժամիջոցները, որոնք ազդել են ապրանքների մատակարարման վրա:
Կյանքի նվազագույն ծախսերով քաղաքը Սիրիայի Դամասկոսն է, Ուզբեկստանի Տաշքենդը, Զամբիայի Լուսական և Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:
Ակնկալվում է, որ գների միտումները կմնան 2021 թվականին, քանի որ համաշխարհային տնտեսությունը դժվար թե վերադառնա նախահամաճարակային մակարդակ մինչև 2022 թվականը: