Շարմազանով. Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ի Պուտինի առաջարկը
«Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ պրն աննախադեպին առաջարկել եմ՝ զանգահարել և խնդրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ կանգնեցնելու պատերազմը։
Մինչ այդ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն է վարչապետին առաջարկել՝ ամեն ինչ անել պատերազմը դադարեցնելու համար։
Հոկտեմբերի 20-ին Նիկոլը մերժեց պատերազմը կանգնեցնելու նաև Պուտինի առաջարկը։
Հիշեցնեմ, այդ առաջարկով հայկական վերահսկողության տակ էր մնալու Շուշին ու Հադրութի շրջանի մեծ մասը։ Կարելի էր խուսափել հազարավոր մարդկային և տարածքային կորուստներից։
Արդյունքում 20 օր անց Նիկոլը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ։ Եթե վարչապետը անտեսում է թե ՀՀ Գլխավոր շտաբի պետի, թե ընդդիմության, թե ՌԴ նախագահի պատերազմը շուտափույտ կանգնեցնելու ջանքերը, ի՞նչ է դա, եթե ոչ դավադրություն։
Եթե Մովսես Հակոբյանը պնդում է, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է համալրումը և զորահավաքը չի կատարվել՝ սա ինչպե՞ս կոչել։ Դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Սակայն ի՞նչ տարբերություն։
Ո՞ւմ խորհուրդները լսեց Նիկոլը, երբ մերժում էր հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը. Սորոսի՞, Բոլթոնի՞, թե՞ միգուցե իր կիրթ Ալիևի։
Հ․Գ․ Պետությունը կազմաքանդած Նիկոլը հեռանալու է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյան. Ինչո՞ւ Պուտինի հայտարարությունները հիմա´ հնչեցին
- Պուտին. Շուշին հանձնելու հարցը չի եղել մինչ վերջին հակամարտությունը