Ֆրանսիայի Սենատը որոշել է քվերակել «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հաղորդել է, որ նոյեմբեր 18-ին՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց, Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ:
«Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- գրել է Մայիլյանը:
Այսօր, նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ...
Posted by Masis Mayilian / Մասիս Մայիլյան on Wednesday, November 18, 2020