Գերմանիան սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային։
Մաասը հայտնել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ անդամ երկրների հերթական գագաթնաժողովին։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Եթե Թուրքիան Արևելյան Միջերկրականում շարունակի սադրիչ գործողությունները, ապա կսպասեմ ԵՄ-ի դեկտեմբերյան նիստին պատժամիջոցների քննարկմանը»,-ասել է նա։
Նշենք, որ Թուրքիան անտեսելով ԵՄ-ի, Հունաստանի և այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, շարունակում է ապօրինի սեյսմիկ հետազոտական և նավթահորատման աշխատանքներ իրականացնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա