Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնային փախսականներ՝ այսօր մեզ մեղադրելու էին այն հանձնելու մեջ. Լենա Նազարյան
«Որքան էլ պարադոքսալ հնչի բայց Նիկոլ Փաշինյանի գործոնն այսօր ավելի շատ կայունացնող է քան՝ ապակայունացնող»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին է, թե արդյո՞ք ԱԺ մեծամասնության համար ընդունելի է իշխանության կողմից նոր վարչապետ ունենալը: ԱԺ փոխխոսնակը որպես փաստարկ բերեց նախորդ օրը Հանրապետության հարապարակում հավաքվածներին Նիկոլ Փաշինյանի հորդորը, որով նա կոչ արեց գնալ տուն և չլարել իրավիճակը: Լենա Նազարյանը հայտնեց, որ ինքը չի պատկերացնում որևէ այլ մարդու, որը կարող է կայունացնել իրավիճակը:
Պատասխանելով պատերազմն ավելի բարենպաստ պայմաններում կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ ԱԺ փոխխոսնակը հայտարարեց. «Մենք իմացանք, որ ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ի միջակայքում եղել էր առաջարկ՝ թույլ տալ, որ Շուշի վերադառնան փախստականները, որոնք մեծամասսամբ ադրբեջանցիներ են: Երբ որ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ռազմաճակատում ծանր է՝ փաստացի համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրան գումարել է Շուշին, դա է եղել պատմությունը»:
Նազարյանի խոսքով, հայկական կողմը քննարկելով այդ հարցը՝ համարել է, որ անընդունելի է Շուշիի հանձնումը, որովհետև, եթե այնտեղ վերադառնային փախստականները՝ 80 տոկոս ադրբեջանցիները, դա կնշանակեր հանձնել Շուշին: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի, իշխանությունը որոշել է շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական հաջողություն և բեկում, քանի որ Շուշին բերդաքաղաք է, բայց դա տեղի չի ունեցել և հրադադարի հայտարարությունը ընդունվել է հենց Շուշիի անկման կետում:
Լենա նազարյանը հայտնեց, որ այդ պահից սկսած այլևս պարզ է եղել, որ հնարավոր չի լինելու ունենալ ռազմական հաջողություն և այդ վիճակում յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ոչ մի ռազմական խնդիր
«Եթե հոկտեմբերի 19-20-ին Հայաստանը համաձայներ, որ Շուշի վերադառնային փախսականներ, այսօր մեզ մեղադրելու էին այն հանձնելու մեջ, հիմա ել են մեղադրում, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին