Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն վրաերթի ենթարկեցին
Մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են իրականացվում։
ՀՅԴ-ական երիտասարդները փակել են Ամիրյան փողոցը։
«Նիկոլ, հեռացիր»,- վանկարկում են պատ կազմած և ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիները։
Ակտիվիստների ձայներին զուգահեռ լսվում են մեքենաների ազդանշանները, որոնց մի մասը մնացել է փակուղու մեջ, իսկ մյուս մասը կարողանում է շրջադարձ կատարել։
«Հարգելի քաղաքացիներ, սա կոչ է բոլորին, միացեք մեզ, ընդվզեք։ Նիկոլ Փաշինյանն՝ իր դավաճանական ծրագրով պետք է հեռանա իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է»,- շեշտում են ակցիայի մասնակիցները։
Եվ քանի դեռ ակցիայի մասնակցիները կոչեր են հնչեցնում, մի մեքենա արագ մոտեցավ, և փորձեց անցնել։ Ակցիայի մասնակիցները փորձեցին փակ պահել ճանապարհը, սակայն այդ մեքենան հարվածեց նրանց և, ճեղքելով պատը, հեռացավ։
Հարակից հրապարակումներ`
- Երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ․Ն․ Փաշինյանը՝ իր աջակիցներին
- Ազդանշաններով ավտոերթ Երևանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան