Քաղաքական 16:11 19/11/2020 Հայաստան

Մ. Հակոբյան. Ես չգիտեմ ինձ հանելու պատճառը որն է, Բաբայան Սամոյին չխանգարե՞լը, թե՞ տիկին Աննային հրամանատարական կետից դուրս գալ խնդրելը

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանն այսօր հաստատեց տարածված այն տեղեկությունները, որ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը եղել է իր՝ Երևան վերադառնալու պատճառը։

«Իմ՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակն այն է եղել, որպեսզի չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական ու հրամանատարի գործունեությանը միջամտելը։ Իմ հիմնական գործառույթը դա էր»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մ. Հակոբյանը։

Նա մանրամասնեց, հրամանատարական կետում անձամբ է դիմել Ջալալ Հարությունյանին՝ նույնիսկ իր ասածով ոչինչ չանի, եթե իր խոսքում կա օգտակար խորհուրդ, կարող է վերցնել։

«Անթույլատրելի է որևէ մեկին բանակի հրամանատարին որևէ բան պարտադրելը, ցանկացած նման բան վնաս է բերելու»,- ասաց ՊՆ նախկին պաշտոնյան։

Հակոբյանը նշեց, որ հրամանատարական կետրում՝ դժոխքում պատասխանատուներն աշխատել են 24 ժամ, այդ պայմաններում հնարավոր է նույնիսկ, որ մարդ ցնդի։ Ամեն ինչ արել է, որ հրամանատարական կետ մարդ չմտնի, ամբողջությամբ իրեն չի հաջողվել։

«Ընդ որում երկրի ղեկավարը հինգերորդ օրը զանգել է բանակի հրամանատարին, ասեմ, որ դա առաջին զանգն է, մինչև այդ չի զանգել։ Երբ տեղեկություն են հասցրել, որ հրամանատարկան կետ մարդ  է մտնում, ինքն արգելել է, որ որևէ մեկը մտնի։ Այդ խորհրդակցության ընթացքում ահագին մարդիկ ենք եղել, սահմանափակել ենք, գոնե օրական մեկ անգամ գան այդ մարդիկ, նախագահի գլխավորությամբ, որպեսզի բանակի հրամանատրին անընդհատ չշեղեն»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ Հարությունյանին հարցրել է, եթե խանգարում է իրեն, կարող է գնալ, պատասխանը եղել է՝ «չէ, խնդրում եմ մնաս»։

«Ես մեկ օրով եկել եմ Երևան, վերադարձել, այդ ժամանակ էլ է խնդրել, ինչ-որ զինվորական միտք իր մոտ թողնել։ Իմ տասը ժամ բացակայության ընթացքում ես խնդրել եմ Օհանյան Սեյրանին, որ ինքը մնա ՊԲ հրամանատարի մոտ։ Բայց մինչ այդ ՊԲ հրամանտարը վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ խնդրել է, որ ես մնամ իր կողքին։ Վարչապետը հարցրել է՝ մենակ ի՞նքը։ Ասել է՝ այո։ Վարչապետը պատասխանել՝ իրեն թույլատրում եմ»,- մանրամասներ ներկայացրեց նա։

Հակոբյանը շարունակեց, հրամանատարական կետից բարձրացել է ճաշելու, վերադարձել է ու տեսել տիկին Աննային՝ նստած էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքը կանգնած է եղել Սամվել Բաբայանը։

«Այդ ժամանակ հակառակորդի մուտքն էր Մատաղիս, երբ մեր ուժերը ջախջախում էին, և բավական էֆեկտիվ էին ջախջախում։ Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ հարցի չէր խառնվում, միջամտություն չէր անում, դիտարկում էր ընդամենը, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Ես հետո մոտեցա նրան, ասացի՝ այսպիսի դիտարժան բաներ չեն լինելու, մնացած բոլոր ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզանից։ Ասեց լավ, մի քիչ նստեց ու գնաց։ Չորս ժամից հետո ինձ կանչեցին Երևան։ Եկա պաշտպանության նախարարի մոտ՝ մեծ ակնկալիքով, որ կլսեն զեկուցումս, արդեն ասել էի, որ սեպտեմբերի 30-ին եկել էի Երևան վարչապետին ներկայացնելու իրավիճակը, չի ընդունել ինձ։ Մտածեցի՝ երևի հասկացել են։ Ոգևորված չորս ժամում հասնում եմ Երևան, նախարարի մոտ։ Բարև-բարև։ Մտածում եմ՝ հարց կտա իրավիճակի մասին։ Բայց ինձ ասում է՝ Դուք այլևս չպետք է գնաք այնտեղ։ Հարցնում եմ՝ պատճառն ի՞նչ է, ասում է՝ չգիտեմ, ո՞վ է ասել՝ վարչապետը, ասում եմ՝ պատճառը հիմնավորեք»,- պատմում է Հակոբյանը։

Նա հեռախոսից ընթերցեց Փաշինյանի հետ նամակագրությունը. «Չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ։ Սիրտս պայթում է»։ Փաշինյանը չի էլ բացել նամակը։

Ըստ զինվորականի, իր Երևան գալու հաջորդ օրը Փաշինյանը մեկնում է Արցախ, ինքը զանգահարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, ասում՝ վարչապետը ձեր մոտ է, ասեք, նամակը կարդա։

«Ասեց՝ լավ, լավ։ Վաղը 11-ին քեզ կընդունի,  կգաս Ղարաբաղ։ ժամը 10-ին զանգում եմ պրոտոկոլին, ասում եմ՝ երբ կընդունի, պատասխանում են, ինձ կզանգեն, չորսին եմ զանգում՝ ասում են, ինձ կզանգեն, հաջորդ օրը՝ ժամը 10-ին, 4-ին, երեք օր այդպես զանգում եմ, ասում են՝ վարչապետը ձեզ չի ընդունի։ Հասկացա։ Արցախից մեր տանը ահագին մարդ կա, մեկի ջերմությունը բարձրացել է՝ տարել եմ հիվանդանոց, թոքերը նկարելու։ Ես տիկնոջս ասեցի, քանի եկել ենք, բեր մենք էլ նկարենք։ Մեկ էլ զանգում է նախարարը, ասում է՝ շտապ կգաս նախարարություն, վարչապետն է ուզում։ Գալիս եմ այդտեղ, թույլ չեն տալիս մտնել։ Խորհրդակցություն է, դրա ավարտից հետո՝ նախարարն ինձ ասում է՝  գնա, Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կտա։ Վիրավորական բառ եմ ասում, գնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում եմ՝ ինչ է եղել։ Պատասխանում է՝ Բաբայան Սամոն ասում է՝ գաս կոորդինացնես զինվորական գործողությունները։ Ես ասեցի՝ պարոն Գասպարյան, դա քո գործառույթն է, և երկրորդ եթե Բաբայան Սամոն ասում է՝ ես չեմ անի, որովհետև իմ վերաբերմունքը նրա նկատմամբ անձնական է, հարգանքով եմ վերաբերվում իր անցած ուղուն, բայց պատերազմ ղեկավարելն այս պահին իր խելքի գործը չի։ Իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամոյի միջոցով։ Ես չգիտեմ ինձ այնտեղից հանելու պատճառը ո՞րն է, Բաբայան Սամոյին չխանգարելը, թե տիկին Աննային հրամանատարական կետից դուրս գալ խնդրելը։ Սա է իրողությունը»,-պատմությունը ներկայացրեց Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով, հետագա օրերին էլ կորոնավիրուսով վարակակիր լինելու հիմնավորմամբ թույլ չեն տվել մեկնել Արցախ, այն դեպքում, երբ երկու թեստերի, արյան հետազոտության պատասխանները ցույց են տվել, որ կորոնավիրուս չկա, իսկ թոքաբորբն էլ եղել է մեկ տոկոս, որի պարագայում բուժում չի ենթադրվում։

«Ես իմ զեկուցագրի մեջ հենց այդպես էլ գրել եմ, ինձ զրկել են իմ պարտականությունների կատարումից, որը կարող էր դրական ազդել պատերազմի վրա»,- ասաց նա։

Ուղիղ եթերը՝ News.am-ի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}