Կապառոս. Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին
«Շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա այն աշխատանքի արդյունքն է, որը մենք կատարում էինք վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը»,-ՀՖՖ հաղորդմամբ, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նա նշել է, որ բարդ իրավիճակների միջով են անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին. «Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»։
«Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է գնալով էլ ավելի զարգացնենք։ Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, որը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է։
Երեկ, երբ մենք իմացանք մեր կորուստների մասին, այդ փաստը բնականաբար ազդեց թիմի վրա, բայց մենք գիտակցում էինք, որ ներկայացնում ենք մի ամբողջ երկիր։ Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին»,- ասել է Խոակին Կապառոսը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GPS մարզադաշտում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մել C լիգայի 2-րդ խմբի հաղթող։ Գոլի հեղինակ է Հովհաննես Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային
- Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը «կորուստներով» հանդես կգա
- Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի. Կապառոս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան