Ռուս հայտնիները ՅՈՒՆԵՍԿՕ-ին հորդորել են պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը
Ռուսաստանի մշակույթի գործիչները, ներառյալ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Ակվենցիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, խնդրում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում` դրանց հետագա պահպանությունն իրականացնելու համար:
«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալացվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո ... Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները՝ հուշարձանները փրկելու համար, տալով նրանց անհրաժեշտ կարգավիճակ և ընդգրկելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում»,- ասվում է գործիչների բաց նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նամակը, մասնավորապես, ստորագրել են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Թեոդոր Կուրենձիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, Յուլիա Աուգը, գրող Զախար Պրիլեպինը և շատ ուրիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները