ԱԺ-ն հաստատեց. Այրումում կկառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան
«Առաջարկվում է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց ներդնել»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարմն և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Նրա խոսքով, ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է:
«Դեռևս 2017-ին՝ իրականացման ժամանակ, նախորդ կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը , որպեսզի ուսումնասիրվեին իրականացման նոր տեխնիկական հնարավորությունները:
Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան: Ծրագիրը կասեցվել էր, քանի որ նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացումը՝ վրացական և ռուսական էներգոհամակարգերին, այսինքն՝ սինքրոն կապի միջոցով»,- ներկայացրեց փոխնախարարը։
Նրա խոսքով, Հայաստանի էներգոհամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման, այս ծրագիրը լուծելու է նաև անվտանգության խնդիր:
Նշենք, որ համաձայնագիրը խորհրդարանի կողմից վավերացվեց՝ 72 կողմ ձայներով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին