Աշոտ Փաշինյանը որպես վկա կհարցաքննվի նոյեմբերի 10-ի անկարգություններն ուղղորդելու կասկածանքով. Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքի էջում գրում է.
«Սարսափելի է, ուղղակի սարսափելի․․․
Հողերի հանձնման գիշերը ՀՀ կառավարությունում և ԱԺ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պաշտպանական կողմը ձեռք է բերել փաստական տվյալների անհրաժեշտ հավաքակազմ, որ այդ օրը ցուցարարների ուղղորդումը դեպի օդանավակայան և ՀՀ ԱԺ եղել է նախապես պայմանավորված և սադրված։ Նշված զանգվածային անկարգությունները եղել են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված և սադրված։
Այս առթիվ ՀՀ ԱԱԾ միջնորդություն եմ ներկայացրել Աշոտ Նիկոլի Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ Աշոտը հետաքրքիր ասելիքներ ունի ԱԱԾ-ին։ Աշոտ Փաշինյանից հետո կներկայացնենք այլ միջնորդություններ զանգվածային անկարգությունները կազմակերպած և ուղղորդած պաշտոնատար անձանց և ոչ միայն (խորհրդականներ, օգնականներ, մերձավորներ, օլիգարխների հրոսակներ և այլն) որպես վկա հարցաքննելու վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան