«Ավրորան» հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից։
Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, և այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաև պետական և ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի և Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:
«Ավրորան» նաև հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:
Մինչև նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը:Հայտերի ընդունումը շարունակվում է [email protected] էլեկտրոնային հասցեով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա