Իրանի գլխավոր գերագույն հրամանատարի ավագ խորհրդական.Իրանը տարածաշրջանի անվտանգության առանցքն է
Իրանի գլխավոր գերագույն հրամանատարի ավագ խորհրդականն հայտարարել է, որ ԻԻՀ-ն տարածաշրջանի անվտանգության առանցքն է և Արևմտյան Ասիայի ամենաապահով երկիրը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Չորեքշաբթի երեկոյան Իրանի հյուսիսային Ռաշտ քաղաք կատարած այցի ընթացքում, բրիգադային գեներալ Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է, որ ԱՄՆ-ն իր զենքը վաճառելու համար անապահովություն է առաջացնում տարածաշրջանում:
Նշելով որ ԱՄՆ-ի կառավարությունը խախտել է իր միջազգային բոլոր հանձնառությունները, գեներալ Ռահիմ Սաֆավին հավելել է. «Իրանը եվրասիական երկրների հետ իր հարաբերությունները հիմնել է համատեղ շահերի ու ընդհանուր սպառնալիքների վրա»:
Նշելով, որ Իրանն Արևմտյան Ասիայի առաջին ուժն է ու տարբեր ոլորտներում այդ թվում տեխնոլոգիաների ոլորտում ունի մեծ ներուժ, Իրանի գեոպոլիտիկական միության նախագահը հավելել է.«Իրանը հզոր, կայուն ու ապահով երկիր է, որ կարողանում է դերակատարություն ունենալ Եվրասիական տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացման հարցում»:
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ընդգծել է Ղարաբաղյան ճգնաժամի լուծման գործընթացում արտաքին ուժերի չմիջամտելու անհրաժեշտությունը
- Իրանի արտգործնախարար. ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայի ժամանակաշրջանն ավարտվել է
- Քաղաքագետ. Իրանը շատ լավ հասկանում է, թե ինչու ամեն բան սկսվեց հարավից
- Ալիևն ու կինը հայտնվել են իրանցի դիպուկահարների նշանառության թիրախում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան