Մենք հիմա կառավարությունից չունենք, որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի. Լենա Նազարյան
«Մենք հիմա կառավարությունից չունենք, որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես մենք այդ նիստին դարձյալ չենք մասնակցելու: Մեր դիրքորոշումը դեմ է»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մասնակցելու են ԱԺ խորհրդի նիստին, որի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնելու է Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու նպատակով արտահերթ նիստ գումարելու առաջարկը:
Լենա Նազարյանի խոսքով, ռազմական դրության նախագիծը ԱԺ բերել է կառավարությունը, և իրենք այն կառավարության գնահայտականով և նախագծով են ընդունել, հետևաբար առանց վերջինիս առաջարկի ռազմական դրությունը չեն վերացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին