Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
Հատուկ քննչական ծառայությունը դատախազությունից ստացել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսի տեսագրությունը։
«Այս պահին կարող եմ ասել, որ նյութերը ստացել ենք։ Այժմ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ սենսացիոն հայտարարություններով լի Հակոբյանի ասուլիսի ավարտից հետո գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր.
«ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է գլխավոր դատախազին
- Մովսես Հակոբյան. Ձեռք բերված ՍՈւ-երը գտնվում են առանց զինամթերքի, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում
- «Իսկանդերը» կրակել է, բայց կոնկրետ որտեղ՝ չեմ ասի. Մովսես Հակոբյան
- Մովսես Հակոբյան. «Ազատություն» ռկ-ի գործունեությունը քայքայիչ է մեր երկրի համար
- Մովսես Հակոբյանն ահազանգեց հանցագործության մասին. Պատերազմի 3-րդ օրը Փաշինյանը կանգնեցրել է լրահամալրումը
- Մովսես Հակոբյանի բացահայտումները ցույց են տալիս՝ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, նաև պատասխանատվության ենթարկվի. Աբրահամյան
- Մովսես Հակոբյանի բացահայտումներից հետո ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել. Մարուքյան
- Մովսես Հակոբյան. Սեպտեմբերի 30-ի դրությամբ Փաշինյանը չէր զանգահարել ՌԴ նախագահին
- Գլխավոր դատախազի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ
- Մովսես Հակոբյան. ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելով սկսվեց բանակի քանդման պրոցեսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան