Մովսես Հակոբյան. Սեպտեմբերի 30-ի դրությամբ Փաշինյանը չէր զանգահարել ՌԴ նախագահին
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին պատերազմի ընթացքում զենքի մատակարարումներից։ Ի պատասխան Հակոբյանն ասաց՝ վիրավորանք կլինի պաշտպանության նախարարի հասցեին, բայց պետք է ասի։
«Պաշտպանության նախարարը պետք է հասկանար, թե որտեղ է գտնվում, ինչ պայմանագրեր կան։ Ոչ միայն այսօր, այլ մինչ պատերազմը բոլոր ռազմական մատակարարումներն իրականացնում էինք գաղտնի, մեզ չէին թույլատրում զենք-զինամթերք գնել։ Եթե պաշտպանության նախարարը մինչև այսօր չի հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու, վերահսկողությունն ուժեղանալու է, չգիտեմ։ Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ ուրիշ երկրի»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, պատերազմի ընթացքում Հայաստան զենքի մատակարարումների հետ պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի։
«Այն մատակարարումները, որ իրականացվել են Հայաստան պատերազմի ժամանակ, կատարել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը։ Մի ուրիշ փակագիծ էլ կբացեմ, սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանի վարչապետը չէր զանգել Ռուսաստանի նախագահին ու խնդրել աջակցություն։ Ըստ իս, Ռուսաստանի Դաշնությունը զենքի մատակարարում իրականացրել է զուտ իր խղճից ելնելով։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրի վարչապետը չէր զանգել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Ռուսաստանը տրամադրել է այն առավելագույնը, ինչ հնարավոր էր, և մենք պետք է շնորհակալ լինենք, տվել է այն, ինչի մասին մենք չենք էլ երազել»,- ասաց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյան. ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելով սկսվեց բանակի քանդման պրոցեսը
- Մովսես Հակոբյան. Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե սնվելու
- Մովսես Հակոբյան. Զորացրման վերջնական որոշումս կայացրել եմ վարչապետի գիշերվա գրառումից հետո
- ՊՆ-ն հաստատեց. Մովսես Հակոբյանն ազատման դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան