Մովսես Հակոբյան. Արտակ Դավթյանը թաքցրել էր Նախիջևանի հատվածում տարածքների զիջումը
«2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի հատվածում մենք զիջել ենք մեծ տարածություն»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով, Նախիջևանի սահմանի Զանգակատուն գյուղի հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կիլոմետր, կորցրել ենք բնագծեր նաև Արենիի հատվածում։
Նա տեղեկացրեց, որ հենց այս իրողության վրա հիմնվելով է, որ վարչապետ Փաշինյանին առաջարկել էր ԶՈւ ԳՇ պետ չնշանակել Արտակ Դավթյանին։ Ավելին, Մովսես Հակոբյանն ասաց՝ ինքն այդ մասին հարցրել է Դավթյանից, մինչդեռ վերջինը թաքցրել է իրականությունը։
«Ես եղել եմ գկխավոր շտաբի պետ, ես չեմ իմացել, մինչև անձամբ չեմ գնացել այնտեղ»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնից։
2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ[3]: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան