Մովսես Հակոբյանը ցավակցել է 5-րդ ալիքի լրագրող Գայանե Բալայանի եղբոր զոհվելու կապակցությամբ
Այսօր գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի աղմկահարույց ասուլիսի ժամանակ դեպք տեղի ունեցավ, երբ 5-րդ ալիքի լրագրող Գայանե Բալայանը հարց ուղղեց գեներալին, վերջինս պատասխանելուց առաջ, նախ իր ցավակցությունը հայտնեց լրագրողին, որի հարազատ եղբայրը՝ կապիտան Սասուն Բալայանը, նոյեմբերի 5-ին հերոսաբար զոհվել է Մարտունիի պաշտպանության մարտերում: Լուրը հայտնում է Yerevan.Today-ը։
«Հիշեցնենք, որ 5-րդ ալիքի լրագրող Գայանե Բալայանը, այն լրագրողներից է, որ չնայած իր բարեխիղճ աշխատանքի, հաճախ հայտնվում էր պաշտոնյաների, իշխանական գործիչների և ֆեյքերի թիրախում։
Փառք, մեր հերոսներին որոնք իրենց կյանքը զոհեցին մարտի դաշտում»,- գրում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Մովսես Հակոբյան. Արտակ Դավթյանը թաքցրել էր Նախիջևանի հատվածում տարածքների զիջումը
- Մովսես Հակոբյան. Ձեռք բերված ՍՈւ-երը գտնվում են առանց զինամթերքի, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում
- Մովսես Հակոբյան. «Ազատություն» ռկ-ի գործունեությունը քայքայիչ է մեր երկրի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան