Նախօրեին Ստեփանակերտ է վերադարձել ևս 936 արցախցի, ընդհանուր՝ 2600. ՌԴ ՊՆ
Նոյեմբերի 14-ից ավելի քան 2600 փախստականներ Հայաստանից վերադարձել են Ստեփանակերտ։Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020 թ.-ի նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական։ Այս տարվա նոյեմբերի 14-ից մինչ այժմ Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 23 ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովվել է Ռուսաստանի խաղաղապահների ու ռազմական ոստիկանության կողմից։