Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկի նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
«Վերջը հասան իրանց նպատակին:Մահացավ Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանը...Աստված հոգիդ լուսավորի հերոս մարդ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը։
Մանվել Գրիգորյանի մահանա լուրը հայտնել է նաև ԵԿՄ մամուլի նախկին խոսնակ, Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը։
«Նա 1989-1994 թվականների Արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատարներից էր: Մանվելի ղեկավարած ստորաբաժանումները այդ պատերազմում պաշտպանել են Հադրութի շրջանի մեծ մասը, ազատագրել են Մարտակերտի շրջանի 17 գյուղ և Վարանդան՝ Ֆիզուլին:
2016-ի ապրիլյան պատերազմում ևս, լինելով ԵԿՄ վարչության նախագահ, Մանվել Գրիգորյանն անուրանալի դերակատարում ունեցավ թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում:
Ննջիր խաղաղությամբ, գեներալ ջա՛ն»,- գրել է նա։
Մանվել Գրիգորյանը 64 տարեկան էր։ Եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (2012-2018)։ 2018 թ. Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
2020 թ. հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել էր միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին կասեցնել քրգործի վարույթը՝ ծանր հիվանդությունների հիմքով
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Ի՞նչ է նշանակում՝ առարկել այն միջնորդությանը, որն ասում է՝ թողեք օրենքով գործենք
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց
- Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է խոշտանգումը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան