Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռանալու է. Արա Զոհրաբյան
«Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարևորագույն ինստիտուտներին և դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը:
Ի թիվս նշվածների, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է՝
1) Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովումը պատշաճ չկազմակերպելու հարցում.
2) Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում.
3) Ռուսաստանի Դաշնության հետ պատշաճ համագործակցությունը չապահովելու հարցում.
4) Բանակցությունները փակուղի տանելու հարցում.
5) Պատերազմի ընթացքում զորահավաքը պատշաճ չկազմակերպելու հարցում.
6) Պատերազմի ընթացքում ժողովրդին իրականությունից կտրելու հարցում.
7) Պատերազմի ընթացքում մարտերը (փոխօգնությունը) պատշաճ չկազմակերպելու հարցում.
8) Պատերազմը սկզբից և հետագա 44 օրերի ընթացքում ավելի վաղ չդադարեցնելու հարցում.
9) Փաստաթուղթը գաղտնիության պայմաններում ստորագրելու հարցում:
Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, և, երբ նախկինների նկատմամբ վախն ավելի մեծ է, քան ցեղասպանվելու նկատմամբ վախը, արդյունքը սա է լինում:
Արցախի ժողովուրդը Վիտալի Բալասանյանի փոխարեն ընտրեց Արայիկ Հարությունյանին: Արդյունքը եղավ սա:
Մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար:
Բայց մի բան փաստ է: Պարտված իշխանությունը պետք է հեռանա:
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և հեռանալու է:
Հ.Գ. Թուրքիայից վտանգը միշտ եղել է և կլինի: Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Պետք է օր առաջ սկսենք պատրաստվելը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ-ն պաշտոնապես պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը. Ռուբեն Մելիքյան
- «Նիկոլ հեռացիր». Հանրապետության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
- Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ու Փաշինյանի հրաժարականը պահանջող այլ քաղաքացիները Գյումրիում փողոցներ են փակել
- Նիկոլ, եթե մտածում ես, որ այս հրաժարականների շքերթով կարողանալու ես պատասխանատվությունը բարդել բոլորի վրա՝ չարաչար սխալվում ես. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան