Արթուր Վանեցյան. Եթե ֆեյսբուքում հրապարակումներ անելու գումարները ծախսվեին ՀՕՊ նպատակով, նման պատկեր չէինք ունենա
«Այն գումարները, որոնք ծախսվել են ֆեյսբուքում պոպուլիստական նպատակներով հրապարակումներ անելու համար, կարող էին ծախսվել հակաօդային պաշտպանության նպատակով, և այսօր մենք չէինք ունենա այն պատկերը, որն ունենք»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «5-րդ ալիք»-ի «Հարցազրույցի» եթերում։
Նա ընդգծեց, ՍՈՒ-30-ները ձեռք են բերվել իր պաշտոնավարման օրոք։ Գործարքին դեմ է արտահայտվել նաև ինքը, կան համապատասխան զեկուցումներ։
Վանեցյանի խոսքով, 2018-ի մայիսից ինքը պարբերաբար վարչապետ նիկոլ Փաշինյանին, Անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է, որ հայկական բանակը հնարավոր նոր պատերազմի դեպքում պետք է պատրաստ լինի պայքարել թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, բանակի մարտունակության մասին օբյեկտիվ տեղեկություններ մշտապես զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին։
«Այսինքն, 2018 թթ. մայիս-հունիս ամիսներին Նիկոլ Փաշինյանն իմացել է մեր բանակի իրական վիճակի մասին։ Ես չեմ ասում, որ բանակը եղել է անմխիթար վիճակում։ Քավ լիցի, նման բան չկա։ Բայց զարգացող աշխարհում, ամեն ամիս ի հայտ եկող նոր սպառազինության պայմաններում, մենք պետք է կարողանանք բանակի սպառազինությունը մոդեռնիզացնել։ 2.5 տարի ժամանակը բավարար էր այդ խնդիրը լուծելու համար։ Մենք պարտվել ենք բացառապես օդը անպաշտպան լինելու պատճառով։ Ես այդ մասին ասել եմ թե հրապարակային կերպով, թե փակ քննարկումներում։
Գումարներով, որոնք ծախսվել են անիմաստ, այդ թվում ՍՈՒ-30-ի ձեռք բերման համար, կարող էին ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որը կարող էր 100 տոկոսով փակել օդը»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
- Մովսես Հակոբյան. Ձեռք բերված ՍՈւ-երը գտնվում են առանց զինամթերքի, ՕՍԱ-ների հրթիռ էլ չի արտադրվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան