«Իմ քայլի» պատգամավորները կապ են հաստատում ինձ հետ և ասում՝ Փաշինյանը կրիմինալի միջոցով սպառնում է իրենց. Արթուր Վանեցյան
«Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակում է պահում այսօր «Իմ քայլը»-ի պատգամավորներին, իրավապահ համակարգին, որպեսզի նրանք պաշտպանեն իր իշխանությունը։ Տղեք, մի արեք, մի արեք, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «5-րդ ալիք»-ի «Հարցազրույցի» եթերում։
Նրա խոսքով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տարբեր եղանակներով կապ են հաստատում իր հետ ու հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է իրենց։
«Օդում կախված լուրերի համաձայն, կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին ուղղորդում է դեպի պատգամավորներ, որպեսզի նրանք գնան ու ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով նրանց պահեն Նիկոլ Փաշինյանի շուրջ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է իր դեմ՝ Նիկոլ Փաշինյանի սպանությանը կազմակերպելու կասկածանքին, Վանեցյանն այն շոու է որակում, որի նպատակն է հասարակությանը ցույց տալ, իբր իր կանքին վտանգ է սպառնում ու խղճի զգացում առաջացնի հանրության մեջ։
«Ես իմ ողջ կյանքում որևէ հանցագործություն չեմ գործել։ Իմ հրաժարականից հետո ես մշտապես հանդես եմ եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ու միշտ նշել եմ, որ իշխանությունը Հայաստանում պետք է լինի բացառապես սահմանադրական եղանակով»,- նշեց Վանեցյանը։
Ի պատասխան հաղորդավարի հարցին, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն, Վանեցյանը նշեց՝ 17 կուսակցությունները նման հարց չեն քննարկել, բայց կան մարդիկ, ովքեր ունակ են այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել այդ պատասխանատու գործը։
«Հիմա Նիկոլ Փաշինյանը բերել է մի կեղծ օրակարգ ու ասում է՝ իմ այլընտրանքը նախկիններն են, ես ուզում եմ հայտարարել, որևէ պարագայում նախկինին վերադարձ չի լինելու, և մենք գնում ենք դեպի ապագա»,- ընդգծեց Վանեցյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի գիշերը ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր. ««Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Խստորեն դատապարտում եմ այս վտանգավոր երևույթը»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Էս երկրի միակ դասալիքը Նիկոլ Փաշինյանն է
- Արթուր Վանեցյան. Եթե ֆեյսբուքում հրապարակումներ անելու գումարները ծախսվեին ՀՕՊ նպատակով, նման պատկեր չէինք ունենա
- Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում Վիտալի Բալասանյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան