ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան․ ԼՂ վերջնական կարգավորումը պետք է լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ս․ Գիլմորը նախօրեին ԵԱՀԿ մշտական խորհրդում արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցին։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կասպրշիկին, դեսպան Պոպովին, դեսպան Վիսկոնտիին, պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին և փոխգնդապետ Մուստաֆարաջին։
«Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք Համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարին՝ տեղում տիրող իրավիճակի, վերջին զարգացումների և առաջընթացի վերաբերյալ նկատառումների մասին ժամանակին ու օբյեկտիվ թարմացում ներկայացնելու համար։
Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածությունը մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ և կաևւորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։
Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ։
Երկարաժամկետ հեռանկարում որևէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ․ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։
Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետեւանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջևում ձմեռ է։
Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաև հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ։ Միացյալ Նահանգները շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար, և ես վստահ եմ, որ ամերիկացի կամավորներն ու աշխատակիցներն իրենց դերակատարումը կունենան հումանիտար ճգնաժամի այս իրավիճակը կարգավորելու գործում։
Շատ մեծ ու քայքայիչ է այս հակամարտության ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու բարեկեցության հարցում։ Միացյալ Նահանգներում մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Քանի որ բոլոր կողմերը ԵԱՀԿ անդամներ են և ընդունում են Եզրափակիչ ակտի սկզբունքները, մենք խրախուսում ենք, որ մասնակից երկու պետություններն օգտագործեն ԵԱՀԿ ռեսուրսները, որոնք կօգնեն ԵԱՀԿ սկզբունքների իրագործման ու ԵԱՀԿ առաջ ունեցած պարտավորությունների կատարման հարցերում։
Այս ձգձգված հակամարտության համար տեղի համայնքները շատ բարձր գին են վճարել, և մենք դա գիտակցում ենք։ Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման։ Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին»,-հայտարարել է ԱՄՆ դեսպանը։
։
Հարակից հրապարակումներ`
- Վախենալով Թուրքիայի դերակատարությունից՝ Ֆրանսիան ցանկանում է միջազգային վերահսկողություն Լեռնային Ղարաբաղում․ Reuters
- Մակրոն․ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ԼՂ-ում և նրա շրջակայքում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը
- Մակրոնը ցանկանում է միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության համար
- Մակրոնը պատրաստակամ է կառուցել արդար, ընդունելի քաղաքական լուծում՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին