ԵՄ-Թուրքիա տարանջատումն ընդլայնվում է, հարաբերությունները մոտենում են բեկման կետին. Բորել
Թուրքիայի հռետորաբանությունը Կիպրոսի նկատմամբ և Միջերկրական ծովի արևելյան մասում նրա վարքագիծն ընդլայնում է նրա բաժանումը Եվրամիությունից, և երկու երկրների հարաբերություններն արագ շրջադարձային փուլի են մոտենում։ Այս մասին նախօրեին, ahval-ի փոխանցմամբ, ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Ժամանակը վերջանում է, և մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ջրբաժանի պահին ենք մոտենում։ Թուրքական կողմը պետք է ցույց տա վերաբերմունքի հիմնարար փոփոխություն, որպեսզի վերադառնանք դրական օրակարգի», - ասել է Բորելը:
Դեկտեմբերի 10-ին նախատեսված ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը որոշելու է, թե որ ուղղությամբ են ընթանում հարաբերությունները, ասել է Բորելը:
Գագաթնաժողովում առաջնորդները կքննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Միջերկրական ծովի արևելքում իր հորատման գործողությունների համար, որը միջազգայնորեն ճանաչվում են Հունաստանի և Կիպրոսի տարածքային ջրեր:
Հունաստանը և Կիպրոսը կողմ են պատժամիջոցներին, սակայն Գերմանիան ցանկանում է մեկ այլ հնարավորություն տալ երկխոսությանը՝ ԵՄ-ի և Թուրքիայի սերտ առևտրային կապերի պատճառով:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Կիպրոսի հարցը պետք է լուծվի երկու պետություն սկզբունքով։
Կիպրոսը բաժանվել է այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց կղզու հյուսիսային մասը 1974 թվականին՝ ի պատասխան հեղաշրջման, որը փորձում էր կղզին Հունաստանին միացնել:
Կիպրոսի Հանրապետությունը, որը միջազգայնորեն ճանաչված միակ պետությունն է և Եվրամիության անդամ է, իր լիազորություններն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտու հարավում գտնվող կղզու երկու երրորդի նկատմամբ:
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը միջազգային ճանաչում է ստացել միայն Անկարայի կողմից, վերահսկում է կղզու հյուսիսային մասը, որտեղ տեղակայված են շուրջ 30,000 թուրք զինվորներ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
- Ալիևն անարդար է որակել Հոլանդիայի խորհրդարանի ընդունած պատժամիջոցներն իր ու կնոջ նկատմամբ
- Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը կայցելի Բաքու՝ ի աջակցություն Ադրբեջանի
- Էրդողանը հայտարարում է Կիպրոսի համար «երկու առանձին պետությունների» ստեղծմամբ լուծման մասին
- ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները
- Եվրահանձնաժողովը կազմում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակը
- ԵՄ գագաթաժողովը պետք է պատժամիջոցներ նախապատրաստի Թուրքիայի համար. Եվրախորհրդարանի անդամ